Բժիշկներ
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն
Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ և, մասնավորապես, հայ կինը կլոր տարին արժանի են սիրո, համայն ուշադրության, քնքշանքի, հոգատար վերաբերմունքի, որովհետև նա է օջախի հենասյուներից մեկը:
Բելլա Էդվարդի Գրիգորյանը մեկն է այն միլիոնավոր հայ կանանցից, ով անձնական երջանկությունը երբեք չի զատում նախասիրած աշխատանքից, այն կոլեկտիվից, ուր յուրաքանչյուրն իր դերակատարությունն ունի նյարդաբան բժշկուհու յուրաքանչյուր օրն առավել իմաստալից, հետաքրքիր դարձնելու առումով:
Մինչ հայ բժիշկների բազմահազարանոց բանակը համալրելը, դպրոցի փայլուն շրջանավարտ դեռատի աղջնակը միայն մեկ երազանք է ունեցել` դառնալ բժշկուհի, կարողանալ ոտքի հանել հիվանդ, առողջական խնդիրներ ունեցող մարդկանց:
Երևանի պետական բժշկական ինստիտուտի երիտասարդ շրջանավարտը, ով արդեն անուն հանած նյարդաբանի համբավ ուներ, երջանիկ պատեհությամբ 1986-ին վերապատրաստվում է ԱՄՆ-ում և Եվրոպայում` ձեռք բերելով կլինիկական նեյրոֆիզիոլոգի հարակից մասնագիտություն:
1998-ին նա հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը`«Կլինիկական նեյրոֆիզիոլոգիական կոլելյացիաները վետեբրոգեն կոպրեսիոն ռադիկուլոպաթիաների ժամանակ» թեմայով: Իսկ մեկ տարի անց նա աշխատանքի անցավ մայրաքաղաքի համալսարանական թիվ 1 հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնում` հաջողությամբ համատեղելով նաև էլեկտրանեյրամիոգրաֆիստի աշխատանքը: Կլինիկայի ռադիոլոգիայի կենտրոնում նա իրականացնում է համակարգչային ախտորոշում, ինչը հնարավորություն է ընձեռում ըստ ամենայնի հետազոտել պացիենտների պերիֆերիկ նյարդերը, մկանները, որոշել վնասված նյարդերի տեսակն ու տեղը, վնասվածության աստիճանը, հիվանդության տեսակը` դրանով իսկ առաջարկելով բուժման արդյունավետ և ճշտագույն մարտավարություն:
Բժշկուհու կարծիքով, հատկապես, վերջին տասնամյակներում, ելնելով բնապահպանական անմխիթար իրավիճակներից, սթրեսներից, սննդի որակից և էլի մի շարք օբյեկտիվ հանգամանքներից, մարդկանց շրջանում ընդհանուր հիվանդացության աճ է արձանագրվել: Այդուհանդերձ, շնորհիվ բժշկական ապահովագրության համակարգի աստիճանական ներդրման, մարդիկ հասկացել են, որ ավելի լավ է ժամանակին հետազոտվել, ախտորոշվել, նոր միայն բուժվել: Հակառակ պարագայում` դրական արդյունքի մասին խոսք լինել չի կարող:
Ռադիոլոգիայի կենտրոնը, ինչպես հավաստիացնում է Բելլա Գրիգորյանը, ունի հետազոտման և ախտորոշման բոլոր միջոցները, ինչը հնարավորություն է ընձեռում նույն տեղում իրականացնել բազմապիսի հետազոտություններ, հատկապես, արդիական տեխնոլոգիաների և մասնագետ բժիշկների թիմի առկայության պայմաններում:
Բացի բժշկական ապահովագրություն ունեցողներից, անվճար հետազոտման իրավունք ունեն պետպատվերով կլինիկա ուղեգրված հիվանդները, համալսարանական կլինիկայի աշխատակիցներն ու նրանց առաջնային հարազատները: Նյարդաբանական ախտորոշումն ամենաարդյունավետն է:
Գիտությունը հսկայական առաջընթաց է արձանագրել: Այսօր բուժման կարիք ունեցող մարդն այլևս չի կարող հենվել բժշկի միակ եզրակացության վրա: Հատկապես, չարորակ ուռուցքային հիվանդություններն արդյունավետ բուժելու համար կարևոր են բժշկական երկու, հաճախ երեք եզրակացությունները:
«Յուրաքանչյուր հիվանդ հնարավորություն է տալիս մի բան ավելի սովորել, չէ որ բժշկությունն այն մասնագիտությունն է, որ մինչև կյանքի վերջը սովորելու բան ունես»,- սա Բելլա Գրիգորյանի համոզմունքն է:
Այսօր այն բժշկի վարկանիշն է բարձր, ով մշտապես հետևում է համաշխարհային բժշկագիտության տեղեկատվությանը: Փառք Աստծո, համակարգչային տեխնիկան, Up to date համակարգը, ինտերնետի անսպառ հնարավորությունները և էլի նմանատիպ միջոցները բժշկին բժշկական ամենաառաջադիմական տեխնոլոգիաների հետ համընթաց քայլելու պատեհություն են ընձեռում:
Բելլա Գրիգորյանը ըստ արժանվույն է գնահատում ամերիկահայ բարերար Նազարյանների ընտանիքի (ընտանիքի ավագ որդին` Լևոնը ռադիոլոգ է) ներդրումը ոչ միայն ռադիոլոգիայի կենտրոնի շենքի կառուցման ֆինանսավորման, այլև արդիական սարքավորումներ ձեռք բերելու առումով: Պատահական չէ, որ Կենտրոնը տեխնոլոգիական իր հագեցվածությամբ լիովին համապատասխանում է ոչ միայն եվրոպական, այլև արևմտյան առաջադիմական երկրների չափանիշներին:
Իր աշխատանքին նվիրված և դրանով ապրող բժշկուհին բժշկագիտության ապագան շատ առումներով կապում է ապացուցողական բժշկության հետ, այն համարում կարևոր և անհրաժեշտ, ինչով առաջնորդվում են ԱՄՆ-ի, Իսրայելի, Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներ:
Ուրախությամբ տեղեկանում ենք, որ բազմազբաղ բժշկուհին նաև Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարների համակարգողն է Հայաստանում: Անցած մի քանի տարիների ընթացքում հայաստանյան ավելի քան 700 բժիշկներ մասնակցել են այդ սեմինարներին:
Բելլա Գրիգորյանը փաստում է, որ սատելիտային սիմպոզիումներ անցկացնելու նպատակով ԱՄՆ-ից, Արևմտյան Եվրոպայից հրավիրում են մասնագետներ, նրանց դասախոսություններն ու զեկուցումները մեր թե փորձառու, թե երիտասարդ բժիշկների համար հսկայական բժշկագիտական տեղեկատվություն են պարունակում: Սա նաև փորձի յուրօրինակ փոխանակում է:
«Մեծ երջանկություն է, հաճույք, որ մասնագիտական քո միջամտությամբ կարող ես օգնել ոչ միայն հիվանդ մարդկանց, այլև երիտասարդ, կարող բժիշկների, ովքեր ցանկանում են խորանալ ընտրած մասնագիտության բնագավառում, վերապատրաստվել եվրոպական առաջադիմական կլինիկաներում, մասնակցել սեմինարների և սիմոզիումների»,-ասում է տիկին Գրիգորյանը:
Ընդունելով մեր շնորհավորանքները մարտի 8-ի տոնի առիթով, նա, իր հերթին շնորհավորեց Հայաստանի առողջապահության բնագավառի կին բժիշկներին, բուժքույրերին, բոլոր հայ կանանց ու աղջիկներին.«Կուզեի, որ մեր կանայք լինեն առողջ, չսպասեն այնքան, որ բժշկի դիմեն հիվանդության պարտադրանքով, ապրեն առողջ կենսակերպով, ժամանակ գտնեն զբաղվելու սպորտով, հնարավորինս շատ լինեն բնության գրկում, շաբաթվա գոնե մի քանի ժամը բացառապես նվիրեն իրենք իրենց, առողջ զավակներ մեծացնեն ու դաստիարակեն, բարությամբ, լավ տրամադրությամբ կարողանան ձերբազատվել ամենօրյա սթրեսներից, բացասական լիցքերից, ապրեն գարնանային օրվա զարթոնք ու ուրախ տրամադրություն արթնացնող զգացողությամբ...»
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն